Հայաստանում ՌԴ քաղաքացի է վնասվել անկարգելով անհաջող վայրէջք կատարելու հետևանքով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի մոտակա սարալանջին հոկտեմբերի 11-ինանկարգելով անհաջող վայրէջք կատարած ՌԴ քաղաքացի Մաքսիմ Բարանովի վիճակը դեռևս ծանր է: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Էրեբունի բժշկական կենտրոնից:
Հոկտեմբերի 11-ին ժամը 14.46-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի մոտակա սարալանջինքաղաքացին անկարգելով անհաջող վայրէջք է կատարել, ունի վնասվածքներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները 1988 թ. ծնված Մաքսիմ Բարանովին տեղափոխել են Ապարան քաղաքի ԲԿ, այնուհետև Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: