ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:
«Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունը տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: