Միջազգային

Սերգեյ Լավրովը Քերիի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի լուծման վերաբերյալ հարցեր

2 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրովը Քերիի հետ քննարկել է սիրիական ճգնաժամի լուծման վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 8-ին հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ` Ջոն Քերիի հետ և քննարկել սիրիական ճգնաժամի լուծման ուղիները:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում նաև քննարկվել են հարցեր «Իսլամական պետության» դեմ պայքարում ջանքերի համախմբման վերաբերյալ:

Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի արդյունքների համաձայն` Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման արտգործնախարարներին հանձնարարել են քննարկել Սիրիայում իրավիճակի կարգավորման ուղիները:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հաստատել էր, որ Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում նպատակաուղղված են միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանի ձեռնարկած բոլոր քայլերն ուղղված են սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը գտնելուն:

Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ից սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավեր ու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում