Ադրբեջանցի մտավորականների Շուշի կատարած այցից ոգեւորվածԱլլահշյուքյուր Փաշազադենմտադիր է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին «հրավիրելե Շուշի

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն բանից հետո, երբ ադրբեջանցի մտավորականների խումբն օրեր առաջ այցելեց Շուշի, ինչն, ի դեպ, տարակարծիք քննարկումների պատճառ է դարձել այդ երկրում, Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեն Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ կարող է ինքն էլ այցելել Շուշի: Ըստ «ԱզերիՊրեսիե, նա ասել է. «Եթե պետք է, ես էլ կարող եմ մեկնել Շուշիե: Ադրբեջանցի գլխավոր կրոնական գործիչն ընդգծել է, որ «Շուշին Ադրբեջանի պատմական հողն էե: «Շուշին մեր հողն է: Դրա համար էլ ես Գարեգին Բ-ին կհրավիրեմ Շուշի: Բանակցային գործընթացում կարեւոր է բոլոր կողմերի` քաղաքագետների, հավատացյալների եւ հասարակական գործիչների մասնակցությունըե, -ասել է նա: Ադրբեջանցի գլխավոր կրոնականը հայտարարել է, որ բանակցությունների դրական արդյունքի բացակայության դեպքում, հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը չի բացառվում:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները