«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի պատվիրակությունը սկսել է ուղևորությունը «Դիջիթեք էքսպո» ցուցահանդեսից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի պատվիրակությունը պաշտոնապես սկսել է իր ուղևորությունը «Դիջիթեք էքսպո» ցուցահանդեսից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավտոբուսի պաշտոնական ուղևորմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար էմիլՏարասյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագրի մասնակից 26 ՏՀՏ ընկերություններ 32 օրվա ընթացքում կայցելեն 15 եվրոպական երկիր, որտեղ կմասնակցեն մի շարք միջոցառումների և գործարար հանդիպումների:

«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամն ու «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը համատեղ իրականացնում են «Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է գործարար (B2B) հանդիպումների միջոցով համախմբել և եվրոպական 20 պետությունների շուկային ու գործընկեր կազմակերպություններին ներկայացնել հայկական ՏՀՏ և գործարար ոլորտի ներուժը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արտադրական կարողությունները, ձևավորել երկկողմ և բազմակողմ համագործակցություն, ինչպես նաև ներկայացնել Հայաստանը` որպես կամուրջ դեպի Եվրասիական տնտեսական միություն, Միջին Ասիա և Արևելք` դրանով իսկ նպաստելով Հայաստանում ներդրումային հնարավորությունների ներկայացմանը: Ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 6-ը հայկական ՏՀՏ ընկերությունների ավելի քան 40 ներկայացուցիչ կայցելեն 20 եվրոպական երկիր, կմասնակցեն ոլորտի ներկայացուցիչների հետ կազմակերպվող «Hi-Tech/Made in Armenia» բիզնեսֆորումների, տեղական կազմակերպությունների հետ հանդիպումների, հայկական «Hi-Tech» անկյան ներկայացմանը և միջազգային մի շարք միջոցառումների:

Հայկական ՏՀՏ պատվիրակությունը գործարար հանդիպումներ կունենա Վիեննայում, Պրահայում, Բեռլինում, Ամստերդամում, Բրյուսելում, Փարիզում, Մարսելում, Միլանում, Զագրեբում, Բելգրադում, Սոֆիայում, Աթենքում և այլուր, ինչպես նաև կմասնակցի Բուխարեստում և Կատովիցեում կազմակերպվող խոշոր տեխնոլոգիական միջազգային միջոցառումներին:

Հայերեն

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ