«1to3» տրիոն համերգներով Հայաստանում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տաղանդավոր երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանի, Արտյոմ Մանուկյանի և Վարդան Հովսեփյանի տրիոն համերգներով Հայաստանում է: «1to3»-ն արդեն հասցրել է մեկ համերգ ունենալ «Կամի» ակումբում.երաժշտասերները հոկտեմբերի 2-ին ու 3-ին հնարավորություն կունենան վայելել ևս երկու համերգային երեկո:

«Տրիոն ստեղծվեց երեք տարի առաջ: Փորձնական նվագեցինք, հասկացանք, որ պետք է շարունակվի գործունեությունը: Շատ անգամ Լոս Անջելեսում ենք նվագել, անցյալ տարի ձայնասկավառակ ենք ձայնագրել: Դեկտեմբերին Եվրոպայում համերգներ ունենք, հիմա էլ Հայաստանում ենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թավջութակահար Արտյոմ Մանուկյանը:

«1to3»-ի անդամները տեղեկացրին, որ տրիոն այլ անակնկալներ էլ է պատրաստել երկրպագուների համար: Արտերկրում ստեղծագործող ու ելույթ ունեցող երաժիշտները վստահ են, որ Հայաստանը մեծ ազդեցություն է ունեցել իրենց արվեստի վրա:

«Փոքր ժամանակ շատ ֆուտբոլ եմ խաղացել, ֆուտբոլն իմ սկիզբն էր: 18 տարեկանում մեկնեցի Երևանից: Կապ չունի` որ երկրում ես ապրում, կարևոր է մի տեղից դուրս գալ ու այլ մշակույթներից սովորել, ոգեշնչվել»,- նկատեց դաշնակահար Վարդան Հովսեփյանը:

Արտյոմ Մանուկյանն էլ կատակեց, թե ինքը «շատ սփյուռքահայ չէ, քանի որ ընդամենը հինգ տարի առաջ է մեկնել ԱՄՆ»:

«Այն, ինչ ստացել եմ Հայաստանում, իմ վրա շատ է ազդել` Երևանը, սերը, փողոցները, իմ ընկերները: Փոքր ժամանակվանից շատ եմ սիրել ամերիկյան երաժշտությունը: Երբ հայտնվեցի Լոս Անջելեսում, շատ ուրախացա: 90 տոկոսը Երևանի օդն ու ջուրն եմ ներկայացնում Լոս Անջելեսում և ամեն տեղ»,- հավելեց նա:

Լուսանկարը` tomsarkgh.am

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում