Արամայիս Գրիգորյանը Վայոց ձորում քննարկել է մարզի բնապահպանական խնդիրները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Վայոց ձորի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, համայնքապետերը, մարզի ջրօգտագործող ընկերությունների տնօրենները և ՀՀ ԲՆ տարածքային բաժինների պետերը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են մարզի բնապահպանական խնդիրները, մասնավորապես, որսագողության, փոքր ՀԷԿ-երի գործունեության հետ կապված համայնքներում ոռոգման, համայնքների աղբավայրերի և այլ հարցերը:

ՀՀ բնապահպանության նախարարը ողջունելով ներկաներին` ներկայացրել է այն բնապահպանական խնդիրները, որոնց քննարկման անհրաժեշտություն էր առաջացել: Նշվել է, որ մարզի տարածքում կան որոշ ջրօգտագործողներ, այդ թվում նաև համայնքներ, որոնք չունեն կամ առկա ջրօգտագործման փաստաթղթերը լիովին չեն համապատասխանում օրենքի պահանջներին: Բնապահպանության նախարարությունը պատրաստ է աջակցել վերջիններիս` համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով ջրօգտագործման թույլտվությունները ձևակերպելու գործընթացում:

Մարզի ջրօգտագործող ընկերությունների ղեկավարները հայտնել են, որ որոշ ՓՀԷԿ-երի անկանոն աշխատանքի արդյունքում ոռոգման շրջանում լինում է համայնքների ջրամատակարարման խափանման դեպքեր և ՀՀ բնապահպանության նախարարին խնդրել են աջակցել խնդրի լուծման հարցում: Նախարար Արամայիս Գրիգորյանը ԲՆ համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է վերանայել հիշատակված փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունները և գործող օրենքների շրջանակում հարցին լուծում տալ` շեշտելով, որ ՀՀ կառավարությունն այսօր առաջնայնությունը տալիս է ոռոգման խնդիրների լուծմանը:

Արամայիս Գրիգորյանը բարձրացրել է նաև աղբավայրերի հարցը` շեշտելով որ որոշ համայնքներում համապատասխան տարածքներում կատարվում է աղբահանություն, սակայն անհրաժեշտ է ծավալվի լիցենզավորված գործունեություն: ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստ է աջակցել լիցենզավորման գործընթացն արագացնելու հարցում:

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն առաջարկել է որոշ համայնքների աղբավայրերի խնդրի լուծմանն անդրադառնալ համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո, որպեսզի մի քանի համայնքներ աղբահանությունը իրականացնեն համակարգված:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձել է եղել նաև բնակավայրերի կոյուղաջրերի` գետեր թափվելու խնդրին: Արձանագրելով, որ ՀՀ բնապահպանության նախարարության լիազորություններն այդ խնդրում սահմանափակվում են միայն տեսչական վերահսկողությամբ` Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ հարցը կբարձրացնի համապատասխան պատասխանատու գերատեսչությունների ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ:

Անդրադառնալով մարզում գործունեություն ծավալող հանքարդյունաբերական ընկերությունների ստանձնած բնապահպանական պարտավորությունների կատարմանը` ՀՀ բնապահպանության նախարարը դրական է գնահատել Գեոթիմ ՓԲԸ-ի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման առաջին փուլը, երբ ընկերությունն արդեն ռեկուլտիվացման վիջոցով վերականգնել է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում առանձին տարածքներում խախտված բնական էկոլոգիական վիճակը:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է ««Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Շատինի դիտակետ, որտեղ ընկերության ղեկավարությունը ներկայացրել է տարածքում բեզոարյան այծերի թվաքանակի ավելացման տվյալները:

Հայերեն

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս