Սիրո մասին`«Առանց սահմանների». կինոթատրոններում նոր կատակերգություն կցուցադրվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեկ ֆիլմում ամփոփվել են գեղեցիկ սիրո չորսպատմություններ, որոնք անտարբեր չեն թողնի կինոսերներին: Սեպտեմբերի 25-ին «Սինեմա Սթար» կինոթատրոնում անցկացվեց միջազգային արտադրության«Առանց սահմանների» կատակերգության նախադիտումը, որին մասնակցեցին նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Վառ ու կրքոտ, միամիտ ու անհեթեթ, հուզիչ ու տխուր, երջանիկ ու անխոհեմ սիրո մասին նոր` «Առանց սահմանների» կատակերգության միջոցով պատմում են հայտնի ռեժիսորներ Ռեզո Գիգինեիշվիլին («Տապ», «Սեր ակցենտով»), Ռոման Պրիգունովը («Դուխլես», «Դուխլես 2») և Կարեն Հովհաննիսյանը («Հինգ հարսնացուներ»): Ֆիլմը հայկական կինոթատրոններում կցուցադրվի հոկտեմբերի 22-ից:

«Մենք այսօր առավոտյան պրեմիերա ենք ունեցել Թբիլիսում, և եթե դուք տեսնեիք, թե դերասան Հրանտ Թոխատյանի անունը լսելիս ինչպես էին մարդիկ ծափահարում, ևս մեկ անգամ հպարտություն կապրեիք: Երջանկություն է նրա նման ընկեր ունենալը, ում անունը Հայաստանում լսելիս մեր առջև բացվում էին բոլոր դռները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆիլմի ցուցադրությունից հետո նշեց ռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլին` հավելելով, որ առաջին հերթին ֆիլմում խաղալու համար ընտրել են Հրանտ Թոխատյանին:

Հրանտ Թոխատյանն ընդգծեց, որ Հայաստանը չճանաչող մարդիկ կծանոթանան մեր երկրին կինոնկարի միջոցով: «Հայաստանին ծանոթ մարդնայս ֆիլմի միջոցով մեկ անգամ ևս կվերադառնա այն վայրերը, ուր եղել է»,- նշեց նա:

«Առանց սահմանների» ռոմանտիկ կատակերգության դեպքերը սկսվում են Մոսկվայի օդանավակայանում, որտեղից գլխավոր հերոսները ուղևորվում են հետաքրքիր ճամփորդության: Այցելում են Հայաստանի գեղեցիկ լեռնային հովիտները, սուզվում են Թբիլիսիի կանաչ փողոցների և Մոսկվայի տոնական լույսերի մեջ: Կինոնկարի ռեժիսորներն ենՌեզո Գիգինեիշվիլին, Կարեն Հովհաննիսյանը, Ռոման Պրիգունովը: Դերերում հանդես են գալիս Իննա Չուրիկովան, Օլեգ Բասիլաշվիլին, Ալեքսանդր Ադաբաշյանը, Հրանտ Թոխատյանը, Նատալիա Վդովինան, Աննա Չիպովսկայան, Իվան Յանկովսկին, Ռավշանա Կուրկովան, Ալեքսանդր Պալը, Միլոշ Բիկովիչը, Մարիա Շալաևան, Սայերա Սաֆարին, Եգոր Կորեշկովը, Անաստասիա Ստեժկոն, Ռոման Մայակին:

Ֆիլմի պրեմիերաները կկայանան այն բոլոր քաղաքներում, որտեղ կատարվել են դեպքերը` Մոսկվայում, Թբիլիսիում, Երևանում և Ալմաթիում: Ֆիլմի դերասանները և նկարահանող խմբի մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքը Վրաստանի, Հայաստանի և Ղազախստանի հանդիսատեսին` սեփական փորձով ցույց տալով, որ, ինչպես «Առանց սահմանների» կատակերգությունում, կյանքում ևս կան երեւույթներ, որոնք սահմաններից, պայմանականություններից և կարծրատիպերից ուժեղ են:

Հայերեն

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը