Արմեն Մուրադյանի մոտ քննարկվել են Տավուշի մարզի առողջապահական ոլորտի հիմնախնդիրները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ Տավուշի մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են մարզի առողջապահական ոլորտում բժշկական ծառայությունների, այդ թվում` շտապբուժօգնության կազմակրերպմանն առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, աշխատանքային խորհդակցության ժամանակ մանրամասն անդրադարձ է կատարվել մարզի բժշկական հաստատությունների կադրային և նյութատեխնիկական, ինչպես նաև շտապօգնության մեքենաներով ապահովվածությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։ Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է թարմացնել նախարարության կողմից 2014թ. մշակված քարտեզները, որոնցում մանրամասն ամրագրված են բոլոր մարզերի և Երևանի առողջապահական համակարգի այդ տվյալները, ինչպես նաև առողջապահական կարևոր ցուցանիշներն ու կարիքները։

«Կարևոր է, որ մեր մարզերի առողջապահության կազմակերպիչները հստակ իմանան, թե արտակարգ իրավիճակներում ինչ քայլեր են արվելու»,-ասել է նախարարը` շեշտադրելով հատկապես արյան և դեղորայքի պաշարների, լրացուցիչ մահճակալների ծավալման, շտապբուժօգնության հասանելիության, ինչպես նաև մասնագետներով ապահովումը։

Արմեն Մուրադյանը մարզի բժշկական կենտրոնների ղեկավարներին հորդորել է առավել շատ օգտվել կենտրոններում գործող հեռաբժշկության հնարավորություններից, ինչը էականորեն կնպաստի բժշկական օգնության որակի բարելավմանը, ինչպես նաև հիվանդների դեպի մայրաքաղաք հոսքի կրճատմանը։ Միաժամանակ որոշում է կայացվել առաջիկայում հանդիպում կազմակերպել Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում սովորող տավուշցիների հետ։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան