Հարցազրույց

ԵՊԲՀ-ն շարունակում է ժողովրդի առողջության պահպանմանն ուղղված կարևոր առաքելությունը. Արմեն Մուրադյան

12 րոպեի ընթերցում

ԵՊԲՀ-ն շարունակում է ժողովրդի առողջության պահպանմանն ուղղված կարևոր առաքելությունը. Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն 100 տարի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը իրականացնում է մեր երկրի համար շատ կարևոր և անփոխարինելի առաքելություն: Պատրաստելով լավագույն բժիշկ- մասնագետներին՝ ավելի քան մեկ դար է ապահովում է բնակչության առողջությունը:

Մեկդարյա բուհի հաջողությունների, իրականացված բարեփոխումների, ծրագրերի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրույցել է ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի հետ:

-Պարոն Մուրադյան, հաշվի առնելով Երևանի պետական բժշկական համալսարանի բարձր վարկանիշն ու պահանջված լինելու փաստը, թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի շրջանավարտների շրջանում, ո՞րն է հաջողության գաղտնիքը:

- Տարիներ շարունակ մեր երկրում եղել է բժշկական համալսարանի սուր անհրաժեշտություն և ստեղծվելուց հետո արդեն 100 տարի մենք եղել ենք ամուր կանգնած մեր ժողովրդի թիկունքին: Այս բուհում բոլոր ժամանակներում որպես կանոն աշխատել է շատ ամուր և կուռ թիմ: Այսօր էլ այս բարդ ժամանակահատվածում, երբ կարծես, արժեհամակարգ և աշխարհակարգ է փոխվում, բժշկական համալսարանը, մնալով հավատարիմ իր կողմից ձևավորած սկզբունքներին, շարունակում է ժողովրդի առողջության պահպանմանն ուղղված առաքելությունը: Եվ, իհարկե, թիմի ամբողջականությունը և նվիրվածությունը գործին հստակ արդյունավետություն է ապահովում: Կարծում եմ, թե՛ նպատակը, թե՛ այդ նպատակը իրականացնող թիմը կարողացել են ստեղծել այդ հաջողության բանաձևը:

-Կրթության որակի բարելավման ուղղությամբ ի՞նչ առանցքային աշխատանքներ ու ծրագրեր կնշեք թե՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, թե՛ ենթակառուցվածքների տեսանկյունից:

Բուհի հանդեպ պահանջը, որը ձևավորված է համաշխարհային բժշկական համայնքի կողմից, հանդիսանում է մշտական զարգացման ձևավորած պահանջարկ: Լրջագույն ծրագրերից է հավատարմագրման, միջազգայնացման գործընթացի իրականացումը: Կարծում եմ բուհի ամենամեծ ծրագիրը պետք է լինի միջազգային դաշտում միջազգայնացման գործընթացին համահունչ բարեփոխումները, որը հնարավորություն կտա ճանաչելի դառնալ այլ համակարգերի, հաստատությունների և համալսարանների կողմից: Այս ուղղությամբ առաջինը իրականացրեցինք՝ այսպես կոչված «բենչմարքինգ» և տեսանք որտեղ ենք, ի՞նչ ենք ուզում, և ի՞նչ է անհրաժեշտ փոխել, որպեսզի մենք հայտնվենք ցանկալի տեղում: Սկզբի համար իրատեսական նպատակ է՝ լինել ներկայացված աշխարհի առաջատար բուհերի առաջին 1000-ի ցանկում, ինչի համար առաջին հերթին մենք պետք է շրջադարձ անենք և մեզ զրկենք կոչումագիտությունից: Մեր նպատակն է վերացնել կոչումներով գիտությունը այս բուհում. մենք պետք է անցնենք հաշվառելի գիտության: Խոսքը այն գիտության մասին է, որը շոշափելի և հաշվառելի է աշխարհի կողմից, ինչի կիրառման արդյունքում մեզ հաջողվեց հասնել համալսարանական մասնագետների կողմից ազդեցություն բարձր գործող ունեցող ամսագրերում գիտական հոդվածների տպագրության: Սա ևս լրջագույն հաջողություն էր:

Այս որոշումը սկզբնական շրջանում քննադատվեց, բայց, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց հաղթահարել և վերջին մեկ ամսվա ընթացքում բացված «Ուղեղի կենտրոն»-ը դրա փայլուն ապացույցն է, ինչի շնորհիվ մեզ ճանաչեցին և վստահեցին: Ինչպես նաև «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում 4 գրանտային ծրագիր միավորվեց այս գաղափարի շուրջ և ստեղծվեց հարթակ, որը հնարավորություն կտա 80 հոդվածի փոխարեն ներկայացնել տարեկան ազդեցություն գործոն ունեցող 100 հոդված: Սա կարևորագույն ցուցանիշ է և, եթե մի բուհ 100 և ավելի ազդեցության գործոն ունեցող հանդեսներում հոդված է ներկայացնում, ապա այն միջազգային հավատարմագրման 60 տոկոսը հաղթահարել է: Ես համոզված եմ, որ այս ճանապարհով պետք է գնա մեր բուհական համակարգը:

-Խոսեցինք բուհի պահանջված լինելու մասին արտերկրի շրջանավարտների շրջանում: Ասացեք խնդրեմ, հիմնականում, որ երկրներից են գալիս մեզ մոտ բժշկական կրթություն ստանալու: Ժամանակին հիմնականում Հնդկաստանից էին դիմորդները, վերջին տարիներին աշխարհագրական տեսանկյունից ի՞նչ փոփոխություններ կան:

Շուրջ 50-60 տարի առաջ սկսվեց սփյուռքահայության ներգրավումը մեր կրթական ծրագրերում, որը հիմք դրեց արդեն նաև արտասահմանցի ուսանողների ներգրավմանը: 35 տարի առաջ արտասահմանցի ուսանողների առաջին խումբը ՝ Հնդկաստանից ժամանեցին, և, կարծես թե, այդ փոքրաթիվ ուսումնական պիլոտային ծրագիրը այսօր դարձել է լրջագույն 2000 ուսանող ունեցող ֆակուլտետ, որը ներառում է 33 երկիր: Հնդկաստանի մեր գործընկերները, որոնք մեր առաջին շրջանավարտներն էին, արդեն անվանի բժիշկներ են, թե՛ Հնդկաստանում, թե՛ այլ երկրներում: Բայց միանշանակ աշխարհագրությունն ընդլայնվել է: Հնդկաստանից հետո առաջին ամենախոշոր երկրներն են Հորդանանը, Իրանը, Ռուսաստանը, Վրաստանը, Սիրիան, որոնք վստահել են իրենց բժշկական կրթության մի մասը մեր երկրին: Վերջին 5 տարվա ընթացքում շուրջ 15 տոկոսով ավելացել է օտարերկրացի ուսանողների թիվը: Այսօր դժվար է պատկերացնել մեր համալսարանը առանց օտարերկրացի ուսանողների:

-Կնշեք այս պահին բուհի ուսանողների ո՞ր մասն են կազմում օտարերկրյա ուսանողները:

ԵՊԲՀ-ի ուսանողների մոտ 25 տոկոսը՝ ամեն չորրորդ ուսանողը, և ի ուրախություն մեզ, առաջին կուրսում արդեն ամեն երրորդ ուսանողը արտասահմանցի է, և մենք նպատակ ունենք հասնել նրան, որ ամեն երկրորդ ուսանողը լինի արտերկրից և, եթե մենք կարողանանք հասնել այդ նպատակին, կկարողանանք ասել, որ մեր միջազգայնացման ամբողջ ծրագիրը լուծված է: Ուրախալի է նաև, որ ոչ միայն ուսանողների թիվն է ավելացել, այլ նաև կլինիկական օրդինատորների թիվն է շուրջ 15 տոկոսով աճել:

-Ուսանողների շրջանում ո՞ր ճյուղն է ավելի պահանջված, ո՞ր բաժիններն են ավելի շատ ընտրում ապագա բժիշկները: Կա՞ մտավախություն, որ կգա մի ժամանակ, երբ տվյալ ոլորտում կունենանք մասնագետների ավելի մեծ քանակ, քան պահանջված է շուկայում:

Նման մտավախություն, անշուշտ, պետք է լինի, որովհետև մասնագիտական դաշտը հագեցնելու համար, երբ ընտրության ազատ հնարավորություն ես տալիս նախընտրելի մասնագիտություններ ևս կան: Դժվար է այսօր ուղղորդել ուսանողությանը: Մենք պետք է առաջին հերթին հասկանանք, վերլուծենք՝ ինչ մասնագետներ են մեր երկրին անհրաժեշտ: Կարծում եմ, որ բոլոր այն կարևոր բժշկական ճյուղերը, որոնց պակասը մեր երկիրն ունի, պետք է և՛ բուհը, և՛ պետությունը ՝ լիազոր մարմինը, անեն ամեն ինչ, որ դիմորդները ընտրեն այդ մասնագիտությունները:

Գերարտադրությունն ազատ դաշտում ևս խնդիր է, օրինակ, եթե անդրադառնանք պլաստիկ վիրաբուժությանը, այսօր այս ուղղությունը շատ պահանջված է: Մեր անվանի պլաստիկ վիրաբույժները, որոնք տարիներով սովորել են, որ կարողանան հաղթահարել այդ մասնագիտության առջև ծառացած բոլոր պահանջները և վարպետությունը, որով նրանք իրականացնում են այդ գործողությունները, կարծես, թե փոխարինվել է կոսմետոլոգիայի առանձին մի փոքրիկ դաշտով:

-Պարոն Մուրադյան անդրադառնանք «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագրին. ի՞նչ է իրականացվում ծրագրի շրջանակներում և ի՞նչ մասնագետներ են ներառված:

Ինչումն է այս ծրագրի իմաստը և առհասարակ նրա խորհուրդը. 100 տարի շարունակ մեր ժողովուրդը և շատ ուրիշ ժողովուրդներ մեր սահմաններից շատ ավելի հեռու կարողացել են առողջ մնալ, առողջ ծնվել և բուժվել մեր բուհի շրջանավարտների շնորհիվ: Երբևէ չեմ կարող մտաբերել, որ մեր ժողովուրդը չի գնահատել այդ աշխատանքները: Երբեք բժիշկները չեն ունեցել ավել ամբիցիաներ անգամ, երբ անարդար քննադատվել են, երբ անտեղի մեկնաբանվել և շահարկվել է նրանց աշխատանքը, բայց մեր այս ծրագրի իմաստը եղել է հետևյալը՝ ոչ թե հանդիսությամբ նշել բուհի պատմության 100 տարիները, այլ հստակ ծրագիր իրականացնել, որը կընդգծի և կխորհրդանշի՝ հիշեցնելով, որ 100 տարի Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտները ամուր կանգնած են եղել իրենց և իրենց ընտանիքների և մեր ժողովրդի թիկունքին: 100-ամյա հոբելյանին նվիրված ծրագիրը վկայում է այն մասին, որ կրթական այս հաստատությունն ամուր կանգնած է մեր բնակչության առողջության պահպանման թիկունքին: Նախաձեռնությունը ոչ թե տոնակատարություն է, այլ նույնպես ծառայություն ժողովրդին, որի շրջանակում հարյուրավոր մարդիկ անվճար խորհրդատվություններ են ստանում, հարյուրավոր վիրահատություններ կիրականացվեն 50 տոկոս զեղչով:

-Կնշեք լավ բժիշկ դառնալու գաղտնիքը:

Այնուամենայնիվ, կարծում եմ բժիշկ դառնալու համար բացի ֆունդամենտալ գիտելիքներից, մեծ աշխատասիրությունից, խորը պատասխանատվության զգացողությունից պետք է լինեն նաև հումանիստ, մարդասեր: Պետք է օժտված լինել բարությամբ և շատ սիրել այս մասնագիտությունը, կոչումը:

Գիտեք, բժիշկները կարող են ունենալ լավ կենցաղ, լավ հնարավորություններ, բայց երբեք շատ հարուստ մարդիկ չեն: Նրանց հարստությունը մշտապես ջերմություն ճառագելու մեջ է: Մարդը չի կարող դառնալ բժիշկ հենց այնպես, իսկ լավ ու սիրված բժիշկները, համոզված եմ` ի վերուստ օժտված մարդիկ են:

Պետք է լինի մասնագիտական կրթություն, մարդկային տեսակ և վստահություն վայելող կերպար հասարակության մեջ: Լինում են ծանր պահեր, ինչպես համավարակը, պատերազմը, որտեղ բժիշկների խոսքը պետք է լինի հասանելի և վստահելի:

Կուզեի նաև ֆիքսեինք հետևյալը, որ այս բուհի շրջանավարտները ոչ միայն բժշկելու ունակություն են ստանում, այլ նաև առողջ պահելու և առողջություն ստեղծելու: Առողջապահության առաքելության հիմքում ոչ թե հիվանդաբուժությունն է, այլև առողջությունը ձևավորելու, այն պահպանելու, գնահատելու հնարավորությունը:

-Խորհուրդ, որ հաճախ տալիս եք ձեր ուսանողներին:

Որ լինեն նախաձեռնող և դրան համահունչ նաև պատասխանատու, որովհետև բժիշկը միշտ պետք է մեկ քայլ առաջ լինի: Հիվանդության վրա հասնելու կամ առողջության վատթարացման դեպքում ավելին է տեսնում և հասկանում: Բժիշկը պետք է լինի նաև նախաձեռնող, որը պարտադիր պայման է, մասնավորապես վիրաբույժների համար: Բայց այդ նախաձեռնողականությունը որքան զարգանում է, պահանջում է նաև խորը պատասխանատվության զգացողություն, և՛ արածի, և՛ չարածի համար:

Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Քաղաքականություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Մշակույթ

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հարցազրույց

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Քաղաքականություն

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

Քաղաքականություն

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Հարցազրույց

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

Հարցազրույց

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում