Հասարակական

Կարևոր է, որ Հայաստանում յուրաքանչյուր ընտանիքում 3 երեխա ծնվի․ Արմեն Մուրադյան

3 րոպեի ընթերցում

Կարևոր է, որ Հայաստանում յուրաքանչյուր ընտանիքում 3 երեխա ծնվի․ Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 60-ից ավելի բարձր տարիքային խմբի բնակչությունն ավելի շատ է, քան 5 տարեկանները, ինչը մտահոգիչ է, քանի որ 60-ից ավելի բարձր տարիքային խմբին, գլոբալ առումով, պահողներ են պետք՝ ապահովելով նրանց սոցիալական և տնտեսական անվտանգության երաշխիքները:

_HM27077.JPG (749 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով համաժողովին նշեց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Ժողովրդագրական ցուցանիշները հանդիսանում են կարևորագույն անվտանգության երաշխիքը յուրաքանչյուր երկրի ժողովրդի և պետականության համար: Մասնագետները քննարկելու են հիմնական ցուցանիշները, որոնք ազդում են ժողովրդագրական տվյալների վրա, մասնավորապես, ծնելությունն ու մահացությունը, միգրացիոն պրոցեսները, և փորձելու են մասնագիտական կարծիքները ձևավորել վերարտադրողական նոր սարքավորումների ու դրանց մատչելիության վերաբերյալ»,- ասաց Մուրադյանը:

Ռեկտորը ընդգծեց՝ կարևոր է, որ յուրաքանչյուր ընտանիքում 3 և ավել երեխա ծնվի: Նրա համոզմամբ՝ սա Հայաստանի համար խիստ կարևոր է:

«Վերջին տարիներին նկատվում է, որ ընտանիքում երրորդ երեխայի ծնելիության դեպքերն ավելացել են: Ցուցանիշներն այդ մասին են խոսում, բայց, այնուամենայնիվ, պարզ վերարտադրողականության համար ամեն զույգ 3 երեխա պետք է ունենա»,- ասաց նա:

_HM27115.JPG (614 KB)

Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ ԵՊԲՀ-ն, գիտակցելով խնդրի կարևորությունը, գնահատելով այն մեծ աշխատանքները, որոնք իրականացվում են պետական կառավարման մարմինների կողմից ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ, համաժողովի կազմակերպման անհրաժեշտություն է տեսել:

«Նպատակ ունենք մեր աջակցությունը ցուցաբերել, քանի որ ցանկացած ծրագիր իր հերթին պահանջում է գիտական հենք, և մեր համալսարանը, ունենալով այդ հարուստ փորձը, պատրաստ է այդ հենքը ներդնել գործի մեջ:

Ուզում ենք, որ խնդրի մասին ևս մեկ անգամ բարձրաձայնվի, որպեսզի ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունը, բնակչության ու երեխաների թվի աճը լինի համազգային գաղափարախոսության կարևորագույն բաղադրիչներից մեկը, և յուրաքանչյուրը փորձի գիտակցել, որ սա իրոք անհրաժեշտ է»,- ասաց նա:

Դավիթ Մելիք-Նուբարյանը ընդգծեց՝ պետք է փաստել, որ առողջապահությունն ավելի համեստ դերակատարում ունի ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում: Առողջապահական համակարգը կարող է ներդրում ունենալ մահացությունը կրճատելով, ծնելիության գործընթացի վրա ազդելով: Եզրափակելով խոսքը՝ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց՝ ժողովրդագրության վիճակի վատթարացումը էապես ազդում է նաև առողջապահության համակարգի վրա, և դրանից անմասն մնալ ու չխոսել թեմայի շուրջ, հնարավոր չէ:

_HM27090.JPG (887 KB)

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ

Իրավունք

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը տեղում տվել է հանձնարարականներ

Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ -ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցեր

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Կոմենեսկուն քննարկել են ՍԾՏՀԿ -ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների և տարածաշրջանային տնտեսական համագործակցության հարցեր

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Հովհաննիսյանը և Հունգարիայի պետքարտուղար Ազբեյն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերի

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Տնտեսություն

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայաստան

Սփյուռքահայ 60 ուսուցիչներ 14 երկրներից Հայաստանում են. մեկնարկել են սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մշակույթ

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

Երեսունյոթամյա կինը բուքմեյկերական կայքերի այլոց հաշիվներից հափշտակել է ավելի քան 1․6 մլն դրամ․ նախաքննությունն ավարտվել է

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Մարզեր

Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի հերթական փուլը մեկնարկում է 3 մարզում. «Իմ Քայլը» հիմնադրամ

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևան

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

Հայաստան

Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում