ԵՊԲՀ֊ում փետրվարի 21֊ին նախատեսված դասապրոցեսն ու քննությունները չեղարկվում են. ռեկտոր
1 րոպեի ընթերցում

Երևանի պետական բժշկական համալսարանում փետրվարի 21-ին նախատեսված դասապրոցեսը, ինչպես նաև քննությունները չեղարկվում են՝հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև սպասվող տեղումները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԵՊԲՀ֊ի ռեկտոր Արմեն Մուրադյանը` «Ֆեյսբուք »-ի իր էջում կատարած գրառման միջոցով։
«Փետրվարի 21-ին նախատեսված քննությունները կտեղափոխվեն փետրվարի 24-ին,իսկ բաց թողնված դասերը կլրացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում»,֊ գրել թ ռեկտորը։