Հայաստան

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 10-ին  այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ից հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին:

Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը:

Նախարարը հանդիպել է «Զինվորի տանը» բուժում ստացող հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել վերականգնողական ընթացքով:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում