Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնում Է թվով տասներորդ արտասահմանյան ուղեւորության

2 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնում Է թվով տասներորդ արտասահմանյան ուղեւորության

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկնում Է թվով տասներորդ արտասահմանյան ուղեւորության, որի ընթացքում կայցելի Կուբա եւ ԱՄՆ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Եռօրյա այցն Ազատության կղզի վերջին պահին Է մտցվել Պապի պատվիրակության՝ ԱՄՆ մեկշաբաթյա այցելության՝ վաղուց հայտարարված ծրագրի մեջ: Երթուղու այս փոոխությունը բացատրվում Է այն առանձնահատուկ դերով, որը խաղացել Է Վատիկանի դիվանագիտությունը եւ անձամբ Ֆրանցիսկոս պապը Կուբայի ամերիկյան շրջափակման դադարեցման եւ Հավանայի ու Վաշինգտոնի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման գործում:

Այցը կդառնա Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի երրորդ այցելությունը Կուբա. ավելի վաղ կղզի են այցելել Հովհաննես Պողոս Բ-ն (1998 թվականի հունվարին) եւ Բենեդիկտոս XVI-ը (2012 թվականի մարտին):

Լրագրողներին ներկայացնելով Ֆրանցիսկոս պապի այցի կուբայական փուլի ծրագիրը՝ նրա մամուլի քարտուղարը չի բացառել կուբայական հեղափոխության 89-ամյա առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ քահանայապետի հանդիպման հնարավորությունը:

ԱՄՆ-ում ուղեւորության երթուղին կանցնի երեք քաղաքներով. Վաշինգտոն, Նյու Յորք եւ Ֆիլադելֆիա: Մայրաքաղաքում նախատեսված են այցելություն Սպիտակ տուն եւ ԱՄՆ-ի Կոնգրես, Նյու Յորքում Ֆրանցիսկոսի ժամանման գլխավոր իրադարձությունը կդառնա նրա այցը ՄԱԿ եւ ելույթը Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանում:

Պապի ամերիկյան ուխտագնացության գլխավոր նպատակը հայտարարված Է մասնակցությունը Ֆիլադելֆիայում Ընտանիքների VIII համաշխարհային հանդիպմանը: Այդ համաժողովը տեղի կունենա Վատիկանում Եպիսկոպոսների սինոդի նստաշրջանի նախօրեին, որը նվիրված Է ընտանեկան բարոյականության խնդիրներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում