Ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը շատ լավ է հասկանում այսօրվա գաղթականների հոգեվիճակը. Արամ Առաջին

2 րոպեի ընթերցում

ԲԵՅՐՈՒԹ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Բեյրութում գաղթականներին նվիրված միջեկեղեցական համագումարի մասնակիցների հետ քննարկել է գաղթականների խնդիրն ու շեշտել, որ այն հատկապես Եվրոպայի համար առաջանահերթ կարևորության խնդիր է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազատ օր»-ը, Արամ Առաջինը շեշտել է, որ գաղթականների հարցը նորություն չէ եւ պատմության ընթացքում տնտեսական, քաղաքական եւ անվտանգության պատճառներով հազարավոր մարդիկ հեռացել են իրենց բնօրրանից եւ հաստատվել արևմուտքում:

«Հայ ժողովուրդն իր դառը փորձառությամբ զգում եւ ընկալում է գաղթականների հոգեվիճակը: Չմոռանանք, որ 1915թ. հայ ժողովրդի դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը դարձավ գաղթական, նրան պարտադրեցին հեռանալ իր դարավոր հայրենիքից` Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից: Չմոռանանք, որ արաբ ժողովուրդը` իսլամ թե քրիստոնյա, իր հայրենիքում մեզ ընդունեց»,- ասել է Արամ Առաջինը:

Նա շեշտել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վայրիվերումների պատճառով դեպի Արեւմուտք արտագաղթը նոր թափ է ստացել: «Ինչ վերաբերում է քրիստոնյա համայնքների պատասխանատուների կեցվածքին, ապա մեր բոլորի կեցվածքը նույնն է` հետևողական ճիգ պետք է թափել քրիստոնյա համայնքները պահելու Մերձավոր Արեւելքում` հակառակ գոյություն ունեցող բոլոր դժվարություններին: Սակայն երբ կա ստիպողական պարագա, Արևմտյան երկրներն իրենց կրոնական և պետական պատասխանատուների միջոցով պետք է օգտակար լինեն եւ աջակցեն գաղթականներին»,- ասել է Վեհափառը:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո