Եղել են մրցավարական վիրպումներ. Լևոն Ջուլֆալակյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով աշխարհի առաջնությունում առկա մրցավարական սխալներին պետք ուշադրություն դարձնեն միջազգային բոլոր ֆեդերացիաները:

«Ասեմ, որ մեր թիմը շատ լավ էր նախապատրաստվել: Տղաները պատրաստ էին ավելիին: Եղան թեթև վիրպումներ, ինչ որ տեղ նաև անհաջողությունը որոշ ըմբիշների նկատմամբ: Ընդհանոր առմամբ, տղաները լավ գոտեմարտեր են անցկացրել՝ անկախ հաղթանակների և պարտությունների: Սպասելիքները մեծ էին կոնկրետ Արսեն Ջուլֆալակյանից: Նա պետք է անպայման ոսկու համար պայքարեր, եթե ոչ ոսկի գոնե մեդալ պիտի բերեր աշխարհի առաջնությունից: Ես չէի ուզենալ մրցավարներից կառչել, բայց եղել են մրցավարական վիրպումներ: Ամեն դեպքում յուրաքանչյուր մարզիկ պետք պատրաստ լինի նման բաների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:

Գլխավոր մարզիչ խոսքով՝ Արթուր Ալեքսանյանի հաղթանակն ամեն ինչ ասում է: «Նա հինգ գոտեմարտ անցկացրեց և 5-ում էլ վստահ հաղթանակ տոնեց: Արթուրը կրկին բոլորին ապացուցեց, որ ինքն լավագույնն է աշխարհում: Նմում է, որ առաջիկա տարվա ընթացում մենք ճիշտ մոտեցում ունենալ և մենք պետք նախապատրաստվենք Օլիմպիական խաղերին»,-փաստեց նա:

Ջուլֆալակյանն անդրադարձավ մեծ աղմուկ բարձրացրած մրցավարական սխալներին. «Մրցավարական սխալների վերաբերյալ միջազգային ֆեդերացիան պետք այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տանի: Ցավալի է, որ մարզիկը տարիներով չարչարվելով է և պատրաստ է հաղթանակի, ինչ որ մի պատահական սխալի համար պարտվում են: Համաշխարհային ֆեդերացիանները ևս պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանեն»:

Մեր հավաքականի կազմում արդեն Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի համար վարկանիշ ունեն Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում