Մասնագետներն առաջարկում են շենքերի սեյսմակայունությունը բարձրացնել տատանվող հարկերի կառուցումով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շենք-շինությունների սեյսմիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու համար մասնագետն առաջարկում է շենքերում տատանվող հարկերի կառուցմանն անցնել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության Կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը` նշելով, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո պարզ դարձավ, որ մինչ այդ կառուցված շենքերը դժվարությամբ են դիմակայելու կանխատեսվող վտանգին: «Խորհրդային տարիներին Հայաստանի սեյսմիկ վտանգի չափը գնահատվել է 7-8 բալ, շենքերը կառուցվել են այդ չափանիշով, վերջին տարիներին վերանայվել է Հայաստանում վտանգի մակարդակը և գնահատվել 8-ից բալից բարձր, մասնավորապես, Երևան քաղաքում` 9 և ավելի բարձր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Զավեն Խլղաթյանը:

Նրա խոսքով` քանի որ Երևանի կառուցապատումը և բնակչությունը խիտ են, այն սեյսմիկ բարձր ռիսկայնության գոտում է:

Զավեն Խլղաթյանը հիշեցրեց, որ 2010-ին ճապոնական հայտնի ընկերության միջոցով Երևանի սեյսմիկ ռիսկի գնահատում է կատարվել, արձանագրվել և վերհանվել են բոլոր շենք-շինությունների խնդիրները, դասակարգվել են շենքներն` ըստ սեյսմակայանության մակարդակի: «Կայացվեց որոշում, որ որոշ շենքերից պետք է ձերբազատվել, և կան շենքեր, որոնք կարելի է խելամիտ միջամտությամբ ամրացնել: Մասնավորապես, առաջարկներ կան, որ շենքերի տակ տեղադրվեն ռետինամետաղական բարձիկներ, կամ, ինչպես մենք ենք առաջարկում, շենքերի վրա տատանվող հարկեր ավելացվեն, որոնք նաև որպես նոր բնակարաններ կծառայեն: Այդ հարկերը երկրաշարժերի ժամանակ ճոճվում են հակառակ ուղղությամբ` շենքը բերելով հավասարակշռության վիճակի»,- պարզաբանեց մասնագետը:

Նրա տեղեկացմամբ` այդպիսի երկու շենք կա Երևանում, որոնցից մեկը Ամիրյան 18/3 հասցեում է տեղակայված: «Երկու այդպիսի շենք Վանաձորում կա, մեկն էլ Շուշի քաղաքում: Նմանատիպ հարկեր ավելացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ»,- ավելացրեց Զավեն Խլղաթյանը:

Մասնագետը հայտնեց, որ որոշում է կայացվել, որպեսզի առաջնահերթ լուծվի դպրոցների սեյսմիկ անվտանգության խնդիրը:

Հայերեն

Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ստամբուլում

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ

ՄԱԿ-ը 2025 թվականը համարել է ռեկորդային հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության մակարդակով

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ

ԱԺ-ում կայացած քննարկման հետքերով. ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային