Հայաստան

Կենսաբազմազանության կորուստն ուղիղ ազդեցություն է թողնում երկրների զարգացման վրա. Սերդար Բերդիմուհամեդով

2 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության կորուստն ուղիղ ազդեցություն է թողնում երկրների զարգացման վրա. Սերդար Բերդիմուհամեդով

Կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխությունը, անապատացումը և հողերի դեգրադացիան փոխկապակցված մարտահրավերներ են, որոնք ուղիղ ազդում են շրջակա միջավայրի անվտանգության և երկրների զարգացման վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Երևանում ընթացող «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով գագաթնաժողովի բացմանն ունեցած ելույթում։

Բերդիմուհամեդովը կենսաբազմազանության պահպանման գործում կարևորել է երկրների երկարաժամկետ և արդյունավետ գործակցությունը։ «Առաջնորդվում ենք հետևյալ նպատակներով՝ հատուկ պահպանվող տարածքների ազգային համակարգի զարգացում, շրջակա միջավայրի մշտադիտարկում, վտանգված կենդանատեսակների և բուսատեսակների պահպանում։ Թուրքմենստանում կենսաբազմազանության պահպանմանը միտված աշխատանքների իրականացման համար կարևոր գործիք է ազգային ռազմավարությունը, որը մշակված է 2026-2035 թվականների համար։

Առաջին հերթին մենք միտված ենք տարածաշրջանային փոխգործակցության խթանմանը, անդրսահմանային համակարգերի պահպանմանը։ Միաժամանակ, կարևորում եմ Միավորված ազգերի կազմակերպության ներուժի լիարժեք օգտագործումը։ Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ գործակցությանը»,-ասել է Սերդար Բերդիմուհամեդովը։

Թուրքմենստանի ղեկավարը հավելել է, որ կենսաբազմազանության պահպանման գործում հատուկ նշանակություն ունեն երկրներում ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովումը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում