Քաղաքականություն

ՀՀ Նախագահը Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու համար

ՄՈՍԿՎԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», ՀՀ Նախագահը մասնավորապես ասել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Վալերի Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու համար»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել էին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր կփոխանակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում