Hollywood Non-Stop-ը կներկայացվի մարզերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Hollywood Non-Stop նախագիծը կներկայացվի Հայաստանի մարզերում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագիրը ներկայացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Առաջին ելույթը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետև՝ սեպտեմբերի 8-ին Կապանի Մշակույթի կենտրոնի դահլիճում, իսկ սեպտեմբերի 9-ին Hollywood Non-Stop-ը կունկնդրեն Մեղրիում՝ տեղի մշակույթի պալատի դահլիճում։ Հոկտեմբերի 5-ին հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը կներկայացվի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում։

Համերգներն անցկացվում են «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» նախագծի շրջանակում։ Կներկայացվեն Ջորջ Գերշվինի, Ջոն Վիլյամսի, Լեոնարդ Բերնսթայնի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք կուղեկցվեն այդ երաժշտությունն օգտագործած ամերիկյան ֆիլմերիթրեյլերների ցուցադրությամբ:

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորել է ԱՄՆ դեսպանատան հետ անցկացվող այս նախաձեռնությունը և ընդգծել, որ մարզերում ներկայացնելու են մի ծրագիր, որը հանդիսատեսին հետաքրքիր է։ Նա նաև ընդգծել է, որ մարզերում սպասում են դասական երաժշտությանը։ 2013-ին Գյումրիում Hollywood Non-Stop-ի նկատմամբ հետաքրքրությունն այնքան շատ է եղել, որ մեկ օրվա ընթացքում նվագախումբը երկու համերգով է հանդես եկել։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և դիրիժոր Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում