Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Լաս Վեգաս քաղաքում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Մրցումների առաջին օրը գորգը կտրամադրվի 66, 75, և 98 կգ քաշային կարգի ըմբիշներին: Հայաստանը ներկայացնող մարզկիկների շարքում պայքարի մեջ կմտնեն մեդալների մեր հիմնական հույսերը՝ Միհրան Հարությունյանը, Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը:

Ավելի վաղ կայացել է այս քաշային կարգի ըմբիշների վիճակահանությունը:Միհրան Հարությունյանըորակավորման փուլում մրցելու է հոնդուրասցի Ջեֆրին Բենիտոյի հետ, իսկ հաջողության դեպքում 1/16-րդ փուլում նա կհանդիպի հույն մարզիկ Վլադիմիրոսի և հնդիկ Դիպակի զույգի հաղթողի հետ:

75 կգ քաշային, աշխարհի գործող չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանըորակավորման փուլում հանդիպելու է ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ: Եթե Արսենը հաղթահարի այս արգելքը, ապա 1/16-րդ փուլում կհանդիպի Չեխիայի ու Տաջիկստանի ըմբիշների հաղթողի հետ: 98 կգ քաշայինԱրթուր Ալեքսանյանը1/16-րդ փուլում հանդիպելու է ճապոնացի Յասուիրո Յանուիրայի հետ, իսկ հաղթանակի դեպքում նրա հաջոդ մրցակիցները կարող են լինել Նորվեգիայի կամ Տաջիկստանի ներկայացուցիչները:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը