Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը վճռական է հիմնադրել սահմանների պաշտպանության կամավորական բրիգադ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սահմանային խնդիրները: Միավորման նախագահ Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ հաճախակի այցեր են կազմակրպվում սահմանային դիրքեր եւ սահմանապահ գյուղեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Միավորման մամլո քարտուղարությունից, վերջին օրերին Հայ-Ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են Միավորման ղեկավարներին, որոնք Ադրբեջանի ղեկավարներին կոչ են անում զերծ մնալ նման սադրանքներից:

Տեսնելով սադրանքների կրկնության ես մեկ օրինակ Միավորման ղեկավարները ստիպված են վերհիշել իրենց նախկին հայրենանվեր մտադրությունը, ըստ որի պատերազմի հավանական սկսվելու պարագայում (իսկ տվյալ իրավիճակը լիովին պատաերազմական իրավիճակ է) Միավորման ղեկավարները վճռական են համխմբել ողջ աշխարհի տավուշցիների հնարավորությունները եւ հիմնադրել տարիներ առաջ պլանավորած «Տավուշի սահմանապահ բրիգադ» անվանումով կամավորական բրիգադ:

«Միաժամանակ ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին խնդրում ենք լիազորել Միավորմանը, մեր նպատակները իրականացնելու հարցում: Սահմանապահներին այդ թվում սահմանապահ գյուղերի բնակիչներին կոչ ենք անում լինել զգոն, քանի որ Ադրբեջանի իշխանությունը պատրաստ է ցանկացած ստոր սադրանքի, ինչպես նաև վստահեցնում ենք, որ ձեր կողքին կանգնած է դրսում ապրող տավուշցիների հզոր բանակ»,- ասվում է հաղորդագրությունում:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում