Սյունիքի մարզպետը Գորիսում մասնակցել է Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ այցելել է Գորիսի թիվ 4 և Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիսավոր միջոցառմանը մարզպետը շնորհավորել է աշակերտներին ու մանկավարժներին Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ: Աշակերտներին մաղթելով բարձր առաջադիմություն ու գիտակրթական ձեռքբերումներ՝ Սուրիկ Խաչատրյանը, մասնավորապես, նշել է.

«Սյունիքի մարզը հարուստ է կրթության ազգային ավանդույթներով, և այս հնագույն լեռնաշխարհում են բացվել առաջին մեսրոպյան դպրոցներն ու վարդապետարանները: Պատմության բոլոր մարտահրավերները սյունեցին հաղթահարել է ոչ միայն զենքով, այլև գիտելիքի ու հոգու արիությամբ»:

Արդեն ավանդական դարձած տոնական միջոցառումներին մասնակցել են Գորիսի քաղաքապետ Վ. Ադունցը, ծնողներ, դպրոցների նախկին շրջանավարտներ, հյուրեր: Մարզպետը ծանոթացել է դպրոցների դասասենյակային և ուսումնական պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, զրուցել ծնողների և ուսուցիչների հետ:

Սեպտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելել է նաև Գորիսի մի շարք այլ դպրոցներ:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում