«Մինասի գույներով» նկարչական մրցույթը Շիրակում համախմբել է 45 արվեստագետների

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մինասի գույներով» խորագրով միջոցառումն այս տարի կրկին Շիրակում համախմբել է երիտասարդ նկարիչներին: Արդեն չորրորդ անգամ անցկացվող երիտասարդ նկարիչների պլեներ-միջազգային հավաքն այս անգամ ևս կազմակերպվել է Թորոսգյուղի «Երեքնուկ» գեղատեսիլ հանգստյան գոտում: Առաջին պլեներից սկսած` երիտասարդ նկարիչների հավաքը նվիրված է Մինասին: Այս ընթացքում՝ օգոստոսի 27-30-ը, երիտասարդ նկարիչները ստեղծագործում են Մինասի հողում՝ ոգեշնչվելով հենց Մինասի գույներով: Դա ունի խորհուրդ և դարձել է սկզբունք պլեների անցկացման համար:

Պլեները մեկնարկեց շքերթով, ապա, ինչպես միշտ, հնչեցին պլեների հիմնը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի ողջույնի խոսքը: Ի դեպ, պլեների բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայագրեր, իսկ ամենաակտիվները` պատվոգրեր: Կազմակերպվեց նաև այս ընթացքում երիտասարդ նկարիչների ստեղծած լավագույն նկարների ցուցադրություն, իսկ վերջում բոլորը միասին իրենց երևակայությանն արդյունքները հանձնեցին նույն կտավին:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Շիրակի մարզպետարանի եւ «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության կողմից: Պլեների շրջանակներում հանրապետության բոլոր մարզերից և արտերկրից ժամանած երիտասարդ նկարիչներն ակտիվ հանգիստը համատեղում են վարպետության դասերով և հետաքրքիր հանդիպումներով: Նախագծի նպատակն է ՀՀ եւ այլ երկրների երիտասարդ արվեստագետների միջև միջմշակութային համագործակցության հարթակ ստեղծելը՝ այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության եւ տարածաշրջանում կայունության եւ ապահովման երաշխիք:

«Այս անգամ պլեները նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կրում է «Վերածնված Հայաստանի արվեստագետները» խորագիրը: Այս միջոցառումն իր հերթին նվիրված է նաև Մարտիրոս Սարյանի ծննդյան 135-ամյակին և Մինաս Ավետիսյանի մահվան 40-րդ տարելիցին: Պլեները համախմբել է 45 երիտասարդ արվեստագենտների՝ ՀՀ ողջ տարածքից, Արցախից, Ջավախքից և ՌԴ-ից: Պլեների ձևաչափը նույնն է՝ էքրսկուրսիաներ, ճանաչողական այցեր. փորձելու ենք ավելի շատ շեշտը դնել վարպետության դասերի վրա՝ հնարավորինս ավելի շատ փորձառու մասնագետներ ներգրավելով: Երիտասարդները հնարավորություն կունենան այս ընթացքում նկարելու Շիրակի բնությունը, պատմական ու մշակութային հուշարձանները՝ շիրակյան գույներով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Աղավնի Հարությունյանը՝ հավելելով, որ տարեցտարի ավելանում է պլեներին մասնակցելու ցանկություն հայտնած նկարիչների թիվը:

Այս տարի ծրագրին մասնակցում է 16-30 տարեկան 45 երիտասարդ նկարիչ՝ ՀՀ բոլոր մարզերից, քաղաքամայր Երևանից, Արցախից, Ջավախքից եւ ՌԴ-ից:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին