Հանգստյան օրերին հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքու օգոստոսի 29-ին շրջանների մեծ մասում, 30-31-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Քամին արևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում օգոստոսի 29-ին` առավելապես գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 30-31-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 29-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +27 աստիճան, օգոստոսի 30-ին` +29, օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-2-ին կգրանցվի +30 աստիճան:

Հայերեն Русский

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը