Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը 100-րդ համընդհանուր աուդիենցիան Է անցկացրել Վատիկանում

2 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը 100-րդ համընդհանուր աուդիենցիան Է անցկացրել Վատիկանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 26-ին Վատիկանի Սբ. Պետրոսի հրապարակում 100-րդ համընդհանուր աուդիենցիան Է անցկացրել իր հովվապետության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պապական տան պրեֆեկտուրայի տվյալներով՝ հովվապետի հետ ավանդական շաբաթական հանդիպմանը մասնակցել են շուրջ 10 հազար հավատացյալներ, որոնց թվում բազմաթիվ ուխտավորներ են եղել տարբեր երկրներից: Ոչ երկարատեւ դադարից հետո՝ կապված հուլիս-օգոստոս ամիսներին Հռոմում հաստատված անոմալ շոգ եղանակի հետ, համընդհանոր աուդիենցիան վերստին անցել Է բաց երկնքի ներքո: Բուռն ծափարահությունների ուղեկցությամբ Ֆրանցիսկոսը «պապամոբիլով» անցել Է Հռոմի կաթոլիկ եկեղեցու գլխավոր տաճարի մերձակա հրապարակով՝ օրհնելով ներկաներին:

Դիմելով հավատացյալներին՝ պապը կոչ Է արել նրանց՝ ակտիվորեն մասնակցել Աստվածային արարչագործության պահպանման աղոթքի համաշխարհային օրվան, որն առաջին անգամ Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նշվելու Է սեպտեմբերի 1-ին:

«Մեր ուղղափառ եղբայրների եւ բարի կամքի տեր բոլոր մարդկանց համատեղ աղոթքով մենք ցանկանում ենք մեր ավանդը ներդնել բնապահպանական ճգնաժամի հաղթահարման գործում, որն ապրում Է մարդկությունը»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` Reuters

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում