Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 1-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետը. դրանք տեղի կունենան առաջիկա նոյեմբերի 1-ին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հայտարարել է Թուրքիայի ԿԸՀ նախագահ Սադի Գյուվենը:

«Հաշվի առնելով ձնեռային եղանակի դժվարությունները, որոշվել է խորհրդարանական ընտրություններն անցկացնել նոյեմբերի 1-ին»,- ասել է նա:

Ավելի վաղ, մինչեւ Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նոյեմբերի 1-ին անցկացվելու վերաբերյալ ԿԸՀ որոշման ընդունումը, դրանց անցկացման մասին հայտարարել էր Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` Էրդողանն ամեն բան արեց, որպեսզի երկրում հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով, որտեղ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը անհրաժեշտ քանակի պատգամավորական աթոռներ չզբաղեցնելու պատճառով զրկվել էր միակուսակցական կառավարություն ձեւավորելու իրավունքից, խորհրդարան անցած ընդդիմադիր Ժողվորդահանրապետական (ԺՀԿ), Ազգայնական շարժում (ԱՇԿ), եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն չստեղծվի, եւ երկիրը գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հույս ունենալով, որ այս անգամ ԱԶԿ-ին կհաջողվի միանձնյա կառավարություն կազմել:

Թուրքիայում արդեն մեկնարկել է ժամանակավոր կառավարություն ձեւավորելու գործընթացը: Դա հանձնարարվել է Թուրքիայի ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուին, ով, այսպես կոչված, «ընտրական կառավարություն» պետք է ձեւավորի առաջիկա 5 օրերի ընթացքում: Ժամանակավոր կառավարությունը պետք է գործի մինչեւ նոր ընտրությունների ավարտը:

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` ԱԶԿ-ը ժամանակավոր կառավարությունը կկազմի ԺԴԿ-ի հետ, քանի որ ԺՀԿ-ը եւ ԱՇԿ-ը հրաժարվել են մասնակցել նոր կառավարության աշխատանքներին: Ենթադրվում է, որ Դավութօղլուն նոր կառավարությունում ԺԴԿ-ին կառաջարկի գլխավորել Եվրամիության գործերով, սպորտի եւ երիտասարդության, անտառտնտեսության եւ ջրային ռեսուրսների նախարարությունները:

Հայերեն English

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը