Կենտրոնական բանկը հայաստանյան ֆինանսական շուկայում իրավիճակը նորմալ է գնահատում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը Հայաստանի ֆինանսական շուկայում իրավիճակը գնահատում է նորմալ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 24-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքնաճել էր 5.73 դրամով` կազմելով483.43 դրամ: Եվրոյիփոխարժեքնաճել էր 16.56 դրամով և կազմել554.83 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել էր 0.19 դրամովև կազմել 6.82 դրամ։ Բրիտանական ֆունտիփոխարժեքնաճել էր 9.96 դրամով և կազմել 759.42 դրամ: Իսկ օգոստոսի 25-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքնաճել է 1.04 դրամով` կազմելով484.47 դրամ: Եվրոյիփոխարժեքնաճել է 4.10 դրամով և կազմել558.93 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքնաճել է 0.15 դրամովև կազմել 6.97 դրամ։ Բրիտանական ֆունտիփոխարժեքնաճել է 6.33 դրամով և կազմել 765.75 դրամ: