Սպանդարյանում համայնքապետի ընտրությունների արդյունքներով առաջինը Ավետիք Մխիթարյանն է

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում օգոստոսի 24-ին անցկացվեց համայնքապետի արտահերթ ընտրություն` նախկին համայնքապետ Վաղինակ Բաղդասարյանի անժամանակ մահվան պատճառով: Համայնքի ղեկավարի թափուր տեղի համար առաջադրվել էին հինգ անկուսակցական թեկնածուներ: Մրցակցությունը ծավալվել էր համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,, առաջադրված միակ կին թեկնածու՝ Գյուլվարդ Սահակյանի (ծնված 1967թ.), Ավետիք Մխիթարյանի (ծնված 1962թ., «Շին Կարկա» ՍՊԸ տնօրեն), Հարություն Հարությունյանի (ծնված 1972 թ.), Ալեքսան Խաչատրյանի (ծնված 1958թ.) և առաջադրված ամենաերիտասարդ թեկնածու Միքայել Բաղդասարյանի (ծնված 1985թ.) միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և հանրապետական գործադիր մարմնի հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքնային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի, բողոքներ չեն գրանցվել:

Ըստ հիմնական ընտրացուցակների` ընտրողների թիվը կազմել է 1153 ընտրող: Ընտրության օրը ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 1167 քաղաքացի: Ի դեպ, քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը կազմել է 14: Անվավեր է ճանաչվել 19 քվեաթերթիկների: Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների առաջադրված թեկնածուները ստացել են հետևյալ կողմ ձայները` Բաղդասարյան Միքայել Վաղինակի – 121 կողմ, Խաչատրյան Ալեքսան Փայլակի – 179 կողմ, Հարությունյան Հարություն Անուշավանի – 80 կողմ, Մխիթարյան Ավետիք Գարուշի – 262 կողմ, Սահակյան Գյուլվարդ Արստակի – 95 կողմ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին