Էրդողանը հայտարարել է Թուրքիայում արտահերթ ընտրությունների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն առաջիկա նոյեմբերի 1-ին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Բացի այդ, Էրդողանը հայտարարել է ժամանակավոր կառավարություն ստեղծվելու մասին: Նա ասել է, որ եկող շաբաթվա սկզբին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին կխնդրի ժամանակավոր կառավարություն ձեւավորել:

Հունիսի 7-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքներով բավարար քվեներ չստանալու պատճառով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կորցրել էր միանձնյա կառավարություն ձեւավորելու իրավունքը, ԱԶԿ առաջնորդ Դավութօղլուին չէր հաջողվել կոալիցիա կազմել խորհրդարան անցած երեք ընդդիմադիր` Ժողվորդահանրապետական, Ազգայնական շարժում եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություններից ոչ մեկի հետ` երկրի կառավարման հարցում վերջիններիս առաջարկությունները չընդունելու պատճառով:

Թուրքիայի սահմանադրության համաձայն` ընտրություններից հետո երկրի նախագահի հանձնարարությամբ 45 օրվա ընթացքում կառավարություն չձեւավորվելու դեպքում պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն:

Հայերեն English Русский

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը