Թուրքիայում չի հաջողվել կոալիցիոն կառավարություն ձեւավորել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չի կարողացել հասնել կոալիցիա ստեղծելու համաձայնության խորհրդարան անցած երեք ընդդիմադիր` Ժողովրդահանրապետական (ԺՀԿ), Ազգայնական շարժում (ԱՇԿ) եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, լրագրողներին հայտնել է Դավութօղլուն վերջին անգամ ԱՇԿ առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո:

ԱԶԿ-ն, որը հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 2002 թվականից հետո առաջին անգամ չի կարողացել միայնակ կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ թվով պատգամավորական տեղեր զբաղեցնել խորհրդարանում, ձգտում էր կոալիցիա ստեղծել խորհրդարան անցած որեւէ կուսակցության հետ, սակայն, դա նրան այդպես էլ չհաջողվեց, քանի որ իշխող կուսակցությունը չցանկացավ զիջել իր որեւէ ղեկավար պաշտոն:

ԱՇԿ-ի կոալիցիա կազմելու հիմնական պայմանը հանդիսանում էր այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհանրապես չմիջամտի երկրի քաղաքականությանը, ինչին վերջինս համաձայն չէ: ԱԶԿ-ը չի համաձայնվել նաեւ երկու տարով երկիրը կառավարելու ԺՀԿ-ի պայմանին, իսկ ԺԴԿ-ի հետ կոալիցիա ստեղծել չի ցանկացել ԱԶԿ-ն, որը համարում է, որ քրդական խորհրդարանական կուսակցությունը կապված է Թուրքիայում ինքնավարության համար պայքարող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ:

Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն: Ենթադրվում է, որ առաջիկա օրերին Էրդողանը կցրի խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ կնշանակի: Մինչ այդ կգործի խորհրդարանական կուսակցություններից համամասնական հիմքի վրա ձեւավորված ժամանակավոր կառավարություն:

Թուրքիայի իշխող որոշ շրջանակներ նշում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր է անցկացվեն առաջիկա նոյեմբերին վերջին:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա