Զբոսաշրջությունից ստացվող Թուրքիայի եկամուտները նվազում են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զբոսաշրջային քաղաքաներում գտնվող հյուրանոցները վերացրել են նախնական ամրագրման գործառույթը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը` հղում կատարելով Թուրքիայի տուրիստական գործակալությունների միությանը (TՆRSAB):

Դրա համար որպես պատճառ նշվում է Թուրքիայում վերջին ամիսներին ստեղծված անկայուն քաղաքական դրությունը:

Թուրքիայի վիճակգրական ինստիտուտն ավելի վաղ հայտնել է, որ 2015 թվականի երկրորդ եռամսյակում զբոսաշրջությունից Թուրքիայի եկամուտներն, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 13,8 տոկոսով կտրուկ նվազել են եւ կազմել 7,733 մլրդ դոլար:

Նշվում է, որ երկրորդ եռամսյակում զբոսաշրջությունից Թուրքիայում ստացված գումարային եկամուտների 5,95 մլրդ դոլար մասն ընկնում է արտասահմանյան զբոսաշրջիկներին, 1,77 մլրդ դոլար մասը` Թուրիքիայի քաղաքացիներին, որոնք բնակվում են արտասահմանում:

2014 թվականի զբոսաշրջությունից Թուրքիայի եկամուտները կազմել են 34,305 մլրդ դոլար, ինչը 6,2 տոկոսով ավելի էր 2013 թվականի համանման ցուցանիշից:

Հայերեն English

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը