ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքը, դրա վավերացման դեպքում, չի նպաստի Իրանի վրա ամերիկյան տնտեսական ու քաղաքական ազդեցության ուժեղացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հայտարարել Է երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
«Նրանք կարծում Էին, որ այդ գործարքը, որը միանգամայն կարող են չվավերացնել Իրանում կամ Ամերիկայում, Իրանը կբացի նրանց ազդեցության համար: Մենք արգելափակել ենք այդ հնարավորությունը եւ կարգելափակենք ապագայում: Մենք թույլ չենք տա ամերիկյան քաղաքական, տնտեսական կամ մշակութային ազդեցության տարածումն Իրանի վրա»,-Reuters գործակալությունը մեջբերում Է Խամենեիի հայտարարությունը, որը հրապարակվել Է Իսլամական Հանրապետության առաջնորդի պաշտոնական կայքում:
«Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» հուլիսի լույս 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական միջուկային ծրագրի բազմամյա խնդրի կարգավորման շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP