Ուկրաինայի դեսպանը տպավորված է Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 12-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում կրթության և գիտության ոլորտում հայ-ուկրաինական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն աջակցելու համար:

Նախարարը գոհունակությամբ է ընդգծել, որ երկկողմ կապերի ձեռքբերումներից մեկը Երևանի թիվ 42 ավագ դպրոցում Տ. Շևչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի հանդիսավոր բացումն էր: Արմեն Աշոտյանը դեսպանին տեղեկացրել է, որ վերոնշյալ դպրոցը ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ ընդգրկվել է այն ուսումնական հաստատությունների ցանկում, որոնք այս տարի Համաշխարհային բանկի աջակցությամբ հիմնովին կվերանորոգվեն: Նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանում կայացած Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի գլխավորած պատվիրակությանը` գագաթաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:

Դեսպանն իր հերթին երախտագիտություն է հայտնել համագործակցված ու արդյունավետ աշխատանքի համար ՝շեշտելով, որ իր համար մեծ բավականություն է եղել աշխատել Հայաստանում: Իվան Կուխտայի խոսքով` Շևչենկոյի 200-ամյակին նվիրված դահլիճ-թանգարանի բացումն իրավամբ համարվում է հայ-ուկրաինական ջերմ հարաբերությունների ապացույցը:

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև կապերի ամրապնդման հեռանկարները և նոր հնարավորությունները միջազգային կրթական հարթակներում, մասնավորապես, Արևելյան Գործընկերության, ինչպես նաև Էրազմուս+ և Հորիզոն 2020 ծրագրերի շրջանակում: Կողմերը վստահություն են հայտնել, որ կրթության համակարգում հայ-ուկրաինական համագործակցությունը ունի զարգացման մեծ ներուժ, քանի որ երկու երկրների կրթական համակարգը գնում է միևնույն` եվրոպական կրթական ստանդարտների համապատասխանեցման ճանապարհով, ուստի երկրներից մեկի կրթական բարեփոխումների արդյունավետ փորձը կարող է օգտակար լինել մյուսի համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև փոխադարձ համագործակցությանը վերաբերող այլ հարցերի:

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները