Վայոց ձորի մանկական ճամբարից 16 երեխա է հոսպիտալացվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզի հանգստյան տներից մեկում ձևավորված մանկական ճամբարից 16 երեխա աղեստամոքսային գանգատներով հոսպիտալացվել է Վայքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, բոլոր երեխաների մոտ դիտվել է որովայնի շրջանում ցավեր, գլխացավ, թուլություն, միայն 2-ի մոտ` նաև ջերմություն և փսխում: Երեխաների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության:

Առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր` իրավիճակի պարզաբանման և տեղում հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Տեղում կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նախօրեին երեխաներից 2-ի մոտ նկատվել է թուլություն, գլխապտույտ, ջերմություն, որոնց նկատմամբ կազմակերպվել է բուժում, սակայն առավոտյան նրանք հոսպիտալացվել են:

Կազմակերպված հետազոտության արդյունքում հայտնաբերվել են այլ երեխաներ ևս, որոնք նույնպես հոսպիտալացվել են:

Հիվանդության առաջացման պատճառի հայտնաբերման նպատակով քննարկվել են և սննդային, և ջրային գործունները, կազմակերպվել են նմուշառումներ` թե խմելու ջրի ցանցից, թե երեխաներին մատակարարվող սննդից, ուսումնասիրվել են խոհանոցի և երեխաների կեցության պայմանները, ինչպես հիվանդներից, այնպես էլ կոնտակտավորներից ապահովվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար: Կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ խոհանոցում, ննջասենյակներում, սանհանգույցում:

Ներկա դրությամբ ճամբարում հիվանդ երեխաներ չկան, իսկ հոսպիտալացված բոլոր երեխաները լավացումով դուրս են գրվել:

Անձնակազմի և երեխաների շրջանում կազմակերպվել են նաև բացատրական աշխատանքներ աղիքային վարակների, անհատական հիգիենայի հարցերի պահպանման շուրջ:

Աղեստամոքսային գանգատների առաջացման հավանական պատճառը երեխաների կողմից տանից բերված արագ փչացման ենթակա սննդամթերքի օգտագործումն է, որը չի պահպանվել սառնարանային պայմաններում:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում