Արմավիրի մարզում հիմնանորոգվում է 15կմ երկարությամբ միջհամայնքային ճանապարհ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարակերտ-Դաշտադեմ ճանապարհին արդեն ավարտվել է ասֆալտի վերին շերտի տեղադրումը: Շինարարները ճանապարհի երկայնքով կատարում են հողային աշխատանքներ, կողնակների վերականգնում, իջատեղերի կառուցում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, շինաշխատանքներն իրականացնող «Արարատ ճանշին» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Հրաչ Սարգսյանի խոսքով, ասֆալտապատման հիմնական աշխատանքներն ավարտվել են: Ասֆալտի վերին շերտի տակ տեղադրվել է մանրաթելային գեոգրիդե ցանց: Գյուղտեխնիկայի անցման տեղերում սալեր են շարվել:

Քարակերտ-Դաշտադեմ 5,6 կմ-անոց ճանապարհահատվածը մեկն է 15 կմ ընդհանուր երկարությամբ այն երեք ճանապարհահատվածներից, որոնք այս պահին ակտիվ վերակառուցման փուլում են: Որպեսզի ճանապարհը հիմնանորոգվի որակով, արագ և բարեխղճորեն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության որոշմամբ այն բաժանվել է երեք մասի, մրցույթի արդյունքում դրանց վերակառուցումը վստահվել է երեք կազմակերպության:

Հիմնանորոգվող ճանապարհը միջհամայնքային կարևորությունունենալուց բացի, նաև մայրաքաղաքը Շիրակի դաշտավայրին կապող այլընտրանքային ուղի է:ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի փոխանցմամբ՝ սա Գյումրին Երևանին կապող հիմնական տարանցիկ ճանապարհն է։

Քարակերտով անցնող ճանապարհահատվածում շինարարներըհիմնովին փոխում են ջրահեռացման համակարգերը, դրանից հետո կվերականգնեն ճանապարհի հողային պաստառը, ապա կիրականացնեն երթևեկելի մասի մասնակի լայնացում, միաշերտ ասֆալտբետոնե պատվածքի տեղադրում:

Հիմնանորոգման աշխատանքների որակին տեղում հետևում է գերմանական «Կոկս կոնսալտ» ընկերության տեխնիկական հսկողության խմբի ղեկավար Կնուդ Մյուլլերը, ով գոհ է ճանապարհաշինարարների կատարած աշխատանքի որակից:

Միջհամայնքային այս ճանապարհահատվածները վերակառուցվում են Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրով:Հիմնանորոգման համար կծախսվի 1մլդ. 509 մլն դրամ: Աշխատանքների կատարման վերջնաժամկետն, ըստ պայմանագրի, մինչև 2016թ. հունիսն է, սակայն պատասխանատուները խոստանում են 2015թ. ավարտին ճանապարհը հանձնել լիարժեք շահագործման:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում