«Դիլիջան» ազգային պարկում իրականացվել են մաքրման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիլիջան» Ազգային Պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցները, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և «Կոկա-Կոլա» ընկերության հայաստանյան ներկայացուցչություններն օգոստոսի 2-ին համատեղ իրականացրել են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող Բլդան գետի հարակից տարածքների մաքրման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, «Դիլիջան» ԱՊ տնօրեն Սահակ Մուրադյանը, ողջունելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի և WWF-ի այս նախաձեռնությունը, հույս է հայտնել, որ այս քայլը օրինակելի կդառնա այլ ընկերությունների համար ևս, ինչպես նաև կոչ է արել տարածքում իրենց հանգիստը կազմակերպող քաղաքացիներին լինել հոգատար բնության նկատմամբ և պահպանել ազգային պարկի տարածքի մաքրությունը:

WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն իր խոսքում նշել է. ««Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի հետ համատեղ Բլդան գետի հարակից տարածքները մաքրելու այս որոշումը քաղցրահամ ջրերի պահպանության նկատմամբ ուշադրություն քարոզելու և սեփական փորձով օրինակ ծառայելու ևս մեկ նախաձեռնություն է: Ամառային օրերին իրենց հանգիստը կազմակերպելու համար մարդիկ նախընտրում են գետերի հարակից տարածքները, հատկապես, որ այստեղ տեղադրված են տաղավարներ, սակայն ցավոք, հեռանալիս թողնում են աղբը` աղտոտելով շրջակա միջավայրը: Այս վայրի ընտրությամբ նաև ձգտում ենք բարձրացնել մարդկանց ուշադրությունը բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ»:

Մաքրման աշխատանքներից հետո ազգային պարկի տարածքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության կողմից տեղադրվել են նախազգուշական ցուցանակներ:

Հայերեն

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին