Տարածաշրջանային

Թուրքիայում PKK-ի հարձակման հետեւանքով 50 թուրք ժանդարմ է սպանվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում PKK-ի հարձակման հետեւանքով  50 թուրք ժանդարմ է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Դողուբայազեթին (Բայազետ) կից Քարաբուլաքի ժանդարմերիայի բաժանմունքի վրա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ինքնասպան զինյալի հարձակման հետեւանքով 50 թուրք ոստիկան է սպանվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է քրդական ANFturkce.net կայքը:

Նշվում է, որ հարձակումն իրականացրել է PKK-ի զինյալը` 5 տ պայթուցիկով բեռնված ավտոմեքենայով բախվելով ժանդարմերիայի շենքին: Հզոր պայթյունի հետևանքով շենքի փլուզմանը զուգահեռ պայթել է նաեւ զենքի պահեստը: Արդյունքում 50 թուրք զինծառայող զոհվել է, մեծ թվով ռազմական տեխնիկա հանվել է շարքից:

PKK-ն հայտարարել է, որ գործողությունը պատասխան քայլ է` Թուրքիայի օդուժի կողմից քրդաբնակ Զերգելե գյուղի վրա կատարման հարձակման դիմաց:

Թուրքական մամուլը, հղում կատարելով պաշտոնական մարմինների հրապարակումներին, հայտնել է, որ հիշյալ գործողությունում ընդամենը 2 զինծառայող է սպանվել: Ներկայում Թուրքիայում արգելվել է տեղեկություններ հրապարակել երկրում տեղի ունեցող տարբեր պայթյունների մասին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում