Հայաստանում բարձրանում է կրթական ցենզը. քոլեջների և ուսումնարանների սաների թիվն աճել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախնական և միջին մասնագիտական հաստատություններում ընդունելության քննությունների վերացումն ու պետպատվերի տեղերի ավելացումը լուրջ արդյունքների է հանգեցրել: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը փաստում է` բարեփոխումների շնորհիվ հաջողվել է նման ուսումնական հաստատություններ ավելի շատ դիմորդների ներգրավել:

«Նման հաստատություններում այս ընթացքում իրականացվել են շատ լուրջ փոփոխություններ, որոնք նույնպես տվել են իրենց տեսանելի արդյունքը : Մենք բազմաթիվ քոլեջներում և ուսումնարաններում արդիականացրել ենք նյութատեխնիկական և շենքային բազան, նոր սարքավորումներով հարստացրել, թարմացրել ենք կրթության բովանդակությունը` նոր ուսումնական ծրագրեր, դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ ենք ստեղծել, վերապատրաստել դասախոսներին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նախարարը:

Արմեն Աշոտյանի խոսքով` նախարարությունը նաև փորձում է ներգրավել մասնավորին` որպես նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շահառուներ:

«Բուհերի դիմորդների թվի նվազման որոշակի տենդենցը, որը արձանագրում է մամուլը, պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում նրանով, որ ծնողներն ու դիմորդներն սկսել են գերադասել ընդունվել նման հաստատություններ` ավելի հստակ պատկերացնելով իրենց աշխատանքային կարիերան: Սա չի բացառում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը: Վերջին վեց տարվա ընթացքում 14 հազարից 21 հազարի է հասել մասնագիտական կրթություն ստացող երիտասարդների թիվը, և սա բավական լուրջ արդյունք է»,-նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարը վստահ է`իհարկե, այս դաշտում էլ անելիքներ կան: «Մասսայական կրթությունն այլևս իրականություն է ամբողջ աշխարհում, սա գլոբալ տենդենց է: Երիտասարդների զգալի մասը գնալով ավելի շատ է ցանկանում ստանալ բարձրագույն կրթություն: Իհարկե, այդքանը պահանջված չեն աշխատաշուկայում, բայց չի կարելի նեղացնել կրթության առաքելությունը` հասցնելով այն միայն տնտեսական ֆունկցիայի: Կրթության առաքելություններից մեկն է ապահովել աշխատաշուկան համարժեք կադրերով: Բայց այն ունի նաև երկու այլ կարևոր առաքելություններ` ապահովել հասարակության մեջ կրթական ցենզի բարձրացումն, ինչն ակնհայտորեն տեղի է ունենում և նպաստել անձի ինքնազարգացմանը: Ոչ ոք պարտավոր չէ աշխատել իր մասնագիտությամբ»,-եզրափակեց նախարարը:

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները