Քաղաքականություն

Թուրքիայի իշխանությունները հաշտվել են այն իրականության հետ, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի իշխանությունները հաշտվել են այն իրականության հետ, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները Բելգիայից հետ չկանչեցին իրենց դեսպանին, որովհետև հաշտվել են այն իրականության հետ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է, և սկսել են գիտակցել, որ Ցեղասպանության հարցի լուծումն այդ ողբերգությունը ճանաչած երկրների մայրաքաղաքներից տեղափոխվում է Թուրքիայի մայրաքաղաք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այսպես է պատասխանել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` պատասխանելով «News.am» լրատվական գործակալության` «Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիան Բելգիայից հետ չկանչեց իր դեսպանին, ինչպես սովորաբար անում է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա» հարցին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում