Life

«Rolling stone» ամսագիրը մեծածավալ հոդված է պատրաստել Քիմ Քարդաշյանի մասին

2 րոպեի ընթերցում

«Rolling stone» ամսագիրը մեծածավալ հոդված է պատրաստել Քիմ Քարդաշյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժշտության և փոփ-մշակույթի ասպարեզում հեղինակավոր «Rolling Stone» ամսագիրը մեծածավալ հոդված է պատրաստել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը՝ վկայակոչելով «Rolling Stone» ամսագրի էլեկտրոնային կայքը, հոդվածագիր Վանեսա Գրիգորիադիսը «Քիմ Քարդաշյան. ամերիկյան կին» վերտառությամբ հոդվածում անդարդարձել է հեռուստաաստղի ծագմանը, նրա առօրյային, ընտանեկան հարաբերություններին, աշխատանքին և այն ամենին, ինչը սովորեցրեց սիրել սելֆիի թագուհուն:

Հոդվածագիրը ուշադրության է արժանացնում այն փաստը, որ կովկասյան արմատներով Քիմ Քարդաշյանն ամուսնացած է սևամորթ ռեփեր Քայնե Ուեսթի հետ, ով ռեկորդներ է սահմանում ոչ միայն երաժշտության ասպարեզում, այլ փորձում է մուտք ունենալ նորաձևության և դիզայնի եվրոպական շուկա: Այս ամենին զուգահեռ Քիմն աշխատող մայր է, ով վաստակում է աշխարհում ամենադիտվող ռեալիթի-շոուներից մեկում:

Քիմ Քարդաշյանը հոդվածագրին պատմել է նաև իր հայկական արմատների, հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի մասին: Նա խոսել է կրկին սևահեր դառնալու իր դրդապատճառների մասին՝ նշելով, որ դրանից մեկը այցն էր Հայաստան, իսկ մյուսը՝ հղիությունը:

Հիշեցնենք, որ «Rolling Stone» ամսագրի հուլիսյան համարի շապիկին հենց Քիմ Քարդաշյանն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում