Տարածաշրջանային

Թուրքիան զինվորականներին հետ է կանչում արձակուրդներից

2 րոպեի ընթերցում

Թուրքիան զինվորականներին հետ է կանչում արձակուրդներից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը Սիրիայի հետ սահմանում իրավիճակի սրման հետ կապված արձակուրդներից հետ է կանչել երկրի հարավարեւելքում տեղակայված դաշտային 2-րդ եւ 3-րդ բանակների հրամանատարական անձնակազմին:

Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, հայտնում է թուրքական “Հուրիեթ” թերթը: Արձակուրդներից հետ կանչելու մասին հրամանը վերաբերում է նաեւ Թուրքիայի այլ շրջաններում ահաբեկչության դեմ պայքարում զբաղված ստորաբաժանումների անձնակազմերին:

Վերջին օրերին Թուրքիայում իրավիճակը սրվել է: Երեկ Սիրիայում գործող “Իսլամական պետություն” (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 5 մարտիկներ նռնականետերից եւ ավտոմատ զենքերից կրակ են բացել Թուրքիայի սահմանային Քիլիսի նահանգի սահմանապահ ուղեկալի վրա: Արդյունքում մեկ զինվոր զոհվել, երկուսը վիրավորվել են: Դիարբեքիրում ռազմական ավտոմեքենայի պայթեցման արդյունքում 2 զինվորներ զոհվել, 4 զինծառայողներ էլ վիրավորվել են: Միջադեպի հետ կապված թուրքական բանակը հատուկ գործողություններ է սկսել գործի դնելով ռազմաօդային ուժեր:

Անցալ շաբաթվա սկզբին Սիրիայի հետ սահմանային Ուրֆայի նահանգի Սուրուջ քաղաքում քրդական երիտասարդական կազմակերպության միջոցառման ժամանակ հզոր պայթյունի հետեւանքով 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ էլ վիրավորվել էր: Թուրքիայի պաշտոնական շրջանակներն այդ պայթյունի պատասխանատվությունը դրել են ԻՊ-ի վրա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում