Գյումրու դրամատիկական թատրոնում կներկայացվի հայ-վրացական նոր թատերական նախագիծ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012-ի հոկտեմբերին Գյումրու դրամատիկական թատրոնը տոմսերի վաճառքի ու լեփ-լեցուն դահլիճի միանգամից մի քանի աննախադեպ ցուցանիշ էր սահմանել. ներկայացումը, որն ազդարարել էր Գյումրու դրամատիկականի 147-րդ թատերաշրջանի բացումը եւ որի տոմսերն սպառված էին առաջնախաղից դեռ օրեր առաջ` բոլոր օրերի ներկայացումների համար, հայ-վրացական համատեղ ներկայացում էր: Թատերասեր հանդիսատեսն ու անգամ նրանք, ովքեր չէին հասցրել տոմսեր հայթայթել մինչ օրս էլ շատ լավ են հիշում ՀՀ ժող. արտիստ պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությունը՝ սունդուկյանական պիեսների հիման վրա. «Այ քեզ խաթաբալա»-ն բեմ բարձրացավ որպես Գյումրի-Թբիլիսի մշակութային համագործակցության կամուրջ՝ միաժամանակ հիմք դնելով հայ-վրացական մշակութային բարեկամությանը, որից, անշուշտ, նոր նախագծեր էին ծնվելու:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երեք տարի անց՝ Գյումրու դրամատիկականում ստեղծագործական գործընթացը դարձյալ Գյումրի-Թբիլիսի մշակութային կամուրջով է անցնում. հոբելյանական 150-րդ թատերաշրջանը աճեմյանցիները կսկսեն «Գամարջոբա մամա» հայ-վրացական համատեղ ներկայացմամբ: Սեպտեմբերի 25-ի բեմելին ու ներկայացման առաջնախաղին պատրաստվելու համար արդեն Գյումրիում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասան Սերգո Սաֆարյանը, ում համար երկու թատրոնների համագործակցությունը մշակութային աննախադեպ նախագծեր ստեղծելուց բացի նպաստում է նաեւ աշխարհում Հայաստանից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնի զարգացմանը:

Իսկ Գյումրու դրամատիկականի համար համագործակցությունը Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս գործող մշակութային կոլեկտիվների հետ ոչ միայն նորություն չէ, այլեւ ձեւավորված աշխատանքային սկզբունք է: Անցնող տարիների փորձն է ցույց տվել՝ նմանօրինակ նախագծերը ոչ միայ սիրվում են հանդիաստեսի կողմից, այլեւ ամենատարբեր մրցանակաբաշխություններում դառնում առաջատար: «Այ քեզ խաթաբալա»-ն 2013-ին Արտավազդ մրցանակի արժանացավ՝ Թբիլիսիի Ադամյանի անվան թատրոնի եւ մայր հայրենիքի միջեւ կապերի ամրապնդման համար: Նիկոլայ Ծատուրյանի բեմադրության հաջողությունը կկրկնի թե ոչ Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությունը, դժվար է ասել, բայց մի բան հստակ է՝ «Գամարջոբա մամա»-ն հավակնում է դառնալ լավագույն կատակերգություններից մեկը, որ բեմդրիչի խոսքերով՝ «շուրջ երկու ժամ լիաթոք ծիծաղ կպարգեւի հանդիսատեսին»:

150-րդ հոբելյանական թատերաշրջանի բացումն ազդարարող այս ու էլի մի քանի պրեմիերաներով, թատրոնի երախտավորներին նվիրված հոբելյանական երեկոներով, տոնական մեծ հանդիսությամբ, մայրաքաղաքային շրջագայություններով ու մշակութային համագործակցություններով կսկսի իր աշխատանքը դրամատիական թատրոնը սեպտեբերին, իսկ մինչ այդ՝ Գյումրու մշակութային կյանքի զարկերակ-թատրոնում շարունակվում է ստեղծագործական աշխատանքը դեպի աննախադեպ պրեմիերա, որն հայ-վրացական «բարեւ»-ով կազդարարի 150-ամյա թատրոնի հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը:

Հայերեն

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին