Քաղաքականություն

Ալիևը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

1 րոպեի ընթերցում

 Ալիևը Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ հիմնահարցը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և Պիեր Անդրիոյին (Ֆրանսիա): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հանդպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության ներկա կարգավիճակի և հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:

Ավելի վաղ հանդիպման մասին «Թվիթեր»-ում գրառում էր կատարել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ կարծիք հայտնելով, որ «կողմերի պատրաստակամության և կամքի առկայության պարագայում հնարավոր է հասնել բանակցային կարգավորման»:

Մինսկի խմբի համանախագահներն այցելել էին Հայաստան, որտեղ հուլիսի 20-ին հանդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ապա համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր են քննարկել Վիեննայում Մինսկի խմբի անդամների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում