ԱՄՆ նախագահը դատապարտել է Թուրքիայում ահաբեկչությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսային զրույցում դատապարտել է օրերս Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի քրդաբնակ Սուրուչ եւ Ուրֆա քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնց հետեւանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել, այդ թվում` երկու ոստիկան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, Օբաման եւ Էրդողանը պայմանավորվել են «փակել օտարեկրյա մարտիկների հոսքը եւ ապահովել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանի անվտանգությունը»:

«Առաջնորդները քննարկել են օտարեկրյա մարտիկների հոսքը փակելու եւ Սիրիայի հետ թուրքական սահմանի անվտանգության ապահովմանն ուղղված համագործակցության ընդլայնման գծով ջանքերը», -հաղորդում է «Անադոլու»-ն:

Նշվում է, որ Միացյալ Նահանգների նախագահը «հաստատել է ԱՄՆ-ի նվիրվածությունը Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը»:

Հուլիսի 20-ին թուրք-սիրիական սահմանին մոտ Սուրուչ քաղաքում քուրդ երիտասարդ ինտերնացիոնալիստների հավաքի ժամանակ տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ վիրավորվել էր: Հաջորդ օրը Ուրֆա քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր երկու ոստիկանների` գլխից գնդակահարված դիակներ:

Հայերեն English

Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության

Փեզեշքիանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտության համար մեղադրել է ԱՄՆ-ին՝ հերքելով Իրանի միջուկային հավակնությունները

Արկադի Դումիկյանի և Գոհար Ավետիսյանի դեբյուտը՝ կինոյում. «Մեկ in մեկ» կատակերգությունն արդեն երևանյան մեծ էկրաններին է

ՀՀ ԱԺ նախագահն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Գուտերեշը և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա գլոբալ հետևանքները

Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանին մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Բժիշկների անհատական լիցենզավորման կարգը, սպասվող փոփոխությունները

Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել