Քաղաքականություն

Մինսկի խմբի համանախագահները Վիեննայից մեկնել են Բաքու` քննարկելու ԼՂ կարգավորման հարցը

1 րոպեի ընթերցում

Մինսկի խմբի համանախագահները Վիեննայից մեկնել են Բաքու` քննարկելու ԼՂ կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան կատարած այցելությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 23-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կքննարկեն Ադրբեջանի իշխանությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Այսօր Բաքվում հանդիպումներ կլինեն նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Կողմերի պատրաստակամության և կամքի առկայության պարագայում բանակցային կարգավորումը հնարավոր է»,- նշել է Ուորլիքը:

Մինսկի խմբի համանախագահներն այցելել էին Հայաստան, որտեղ հուլիսի 20-ին հանդիպել էին նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ապա համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր են քննարկել Վիեննայում Մինսկի խմբի անդամների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում