Տարածաշրջանային

Սուրուչի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է

1 րոպեի ընթերցում

Սուրուչի ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանին գտնվուղ Սուրուչ գավառում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Զոհվածներից 10-ն իգական, իսկ 21-ն արական սեռի ներկայացուցիչներ են: Ընդ որում, նրանցից 23-ը մահացել են ամիջապես դեպքի վայրում, իսկ մյուս 8-ը՝ բուժհաստատություններում: Հաղորդվում է, որ վիրավորների թիվը 103-ն է: Նրանց օգնելու համար դեռևս կա արյուն հանձնելու կարիք:

ՔոբանիինօգնությունտրամադրելունպատակովՍտամբուլիցՍուրուչմեկնածՍոցիալիստ երիտասարդությանընկերակցությանդաշնությանշուրջ150անդամիցբաղկացածխումբը Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում հուլիսի 20-ին ելույթէունեցել,երբգործիէդրվելպայթուցիկը:Պայթյունըորոտացելէ անմիջապես մարդկանցշարքերում: Կա կարծիք, որ պայթյունի հեղինակը 18-ամյա մահապարտ աղջիկ է եղել, ով հարել է ահաբեկչական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպությանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում