Թուրքիայում ահաբեկչության հեղինակը 18-ամյա մահապարտ աղջիկ է եղել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շրջանառության մեջ է մտել տեղեկությունն այն մասին, որ ամենայն հավանականությամբ թուրք-սիրիական սահմանին գտնվող Սուրուչ գավառում իրականացված պայթյունի հեղինակը եղել է «Իրաքի և լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության գաղափարներին հարող 18-ամյա մի աղջիկ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականի հետ զրույցում այս վարկածը հայտնել է Սուրուչի քաղաքապետարանի ներկայացուցիչներից մեկը:

Սուրուչի քաղաքապետարանին պատկանող մեքենաները դեպքի վայրում թուրքերեն և քրդերեն հայտնում են տարածքում երկրորդ պայթյունի հավանականության մասին՝ կոչ անելով հեռանալ այդ վայրից:

Շանլըուրֆայի նահանգապետ Իզզեթթին Քյուչուքը նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով Սուրուչ մուտք գործող և այստեղից հեռացող բոլոր անձինք հատուկ զննվում են:

Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում իրականացվել է ահաբեկչություն, որը խլել է 28 մարդու կյանք, իսկ վիրավորների թիվը հասել է 100-ի:Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ամեն պահի ավելանալ:

Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստ երիտասարդության ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը Սուրուչում ելույթ է ունեցել, երբ գործի է դրվել պայթուցիկը: Պայթյունը որոտացել է անմիջապես մարդկանց շարքերում:Երիտասարդ սոցիալիստներն այս գիշեր պետք է անցնեին Քոբանի՝ փոխանցելու իրենց հավաքած օգնությունը:Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն արդեն հայտարարություն է արել կատարվածի առնչությամբ՝ դատապարտելով ահաբեկչական գործողությունը: Նախարարության տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:Հիվանդանոց տեղափոխվածների մի մասի վիճակը ծանր է, նրանց կյանքը փրկելու համար արդեն կոչ են անում արյուն հանձնել:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա