Քաղաքականություն

Ուորլիքը հիացել է երևանյան ամառային երեկոյով

1 րոպեի ընթերցում

Ուորլիքը հիացել է երևանյան ամառային երեկոյով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ցանկություն է հայտնել, որ տարածաշրջանի բոլոր մարդիկ ապրեն խաղաղության մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը համապատասխան գրառում է թողել Թվիթերի իր միկրոբլոգում: «Ինչպիսի հրաշալի ամառային երեկո Երևանում: Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են խաղաղության և բարգավաճման»,- նշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբի համանախագահը:

Ավելի վաղ նա թողել էր ևս մեկ գրառում, որտեղ հայտնել էր, որ Երևանում հուլիսի 20-ին հանդիպում է ունենալու ՀՀ Նախագահի Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հետագա քայլերը:

Ուորլիքն արդեն Երևանում հանդիպել է Ադրբեջանից հայ փախստականների հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում