Տրանսպորտի և կապի նախարարությունը քննում է Լուսաղբյուրում գնացքի և մեքենայի բախման դեպքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական մշտական հանձնաժողովը ծառայողական քննություն է իրականացնում Լոռու մարզի Ղալթաղչի-Նալբանդ ուղեհատվածում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Հանձնաժողովում ներգրավված են նախարարության, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մասնագետներ: Ուսումնասիրություններից հետո նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ: Նախարարությունը հայտնում է նաև, որ գնացքների ինտենսիվ շարժի բացակայությամբ պայմանավորված ուղեփակոցները հանվել են դեռևս 1980-ական թվականներին:

Դրանց փոխարեն գնացքի ուղեգիծը հատող ճանապարհահատվածներին անվտանգության նկատառումներով տեղադրվել են զգուշացնող նշաններ, որոնցով կարգավորվում է երթևեկությունը: ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ այդ նշանները տեղադրվում են ճանապարհի սեփականատիրոջ միջոցների հաշվին։ Տվյալ դեպքում ճանապարհի սեփականատեր է հանդիսանում Լուսաղբյուր համայնքը։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ցավակցություն է հայտնել ողբերգական պատահարի հետևանքով զոհված Մանվել Խաչատրյանի հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում: Հուլիսի 17-ին` ժամը 09.00-ի սահմաններում, N 3402 բեռնատար գնացքը (տեղափոխում էր պղնձի խտանյութ) Գյումրի-Այրում երկաթգծի «Ղալթաղչի» կայարանի մոտակայքում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի 03LL608 պետհամարանիշով ավտոմեքենային. վարորդը` Լուսաղբյուրի գյուղապետ Մանվել Խաչատրյանը տեղում մահացել է:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում